News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աեւելյան Սասեքսում, Լա Մանշի ջրերում լողալիս անհայտ հանգամանքներում հինգ բրիտանացի է զոհվել, հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով թագավորական փրկարարական կազմակերպությունը:

Հեռուստաալիքը նշում է, որ օգոստոսի 24-ին փրկարարները ջրից հանել են երեք տղամարդու, սակայն նրանց կյանքը չի հաջողվել փրկել: Ավելի ուշ Կամբեր Սանդս հանրահայտ լողափի մոտ ջրում գտել են եւս երկու մարդու դի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Վարկածներից մեկով տղամարդիկ կարող էին զոհվել մեդուզաների խայթոցից: Սակայն փրկարարները այդ պատճառը քիչ հավանական են համարում, քանի որ տեղի մեդուզաները ընդամենը «եղինջի նման» են խայթում: Եվս մեկ վարկած էլ ուժեղ մակընթացությունն է, որը ունակ է հաշված րոպեների ընթացքում մարդկանց ջուրը քաշել - տանել:

Ոստիկանները ու փրկարարները հանգստացողների խնդրում են ջրից հեռու մնալ, հայտնել է Sky News–ը

Հարյուրավոր բրիտանացիներ այս օրերին ծովի ու Լա Մանշի ջրերում փորձում են փրկվել շոգ եղանակներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ