News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա մայիսի 6-ից «Նուբարաշեն» ՔԿՀ պետի պաշտոնը զբաղեցնող Սերոբ Հարությունյանը, ինչպես հայտնի է, ընդամենը մարտի 2-ին էր ազատվել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից: Հարությունյանի պաշտոնանկությունից հետո մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Հարությունյանին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ազատել է քրեական տարրերի հետ «սեղան նստելու համար»:

«Ժողովուրդ»-ը, ի թիվս այլ հարցերի, Սերոբ Հարությունյանից փորձեց պարզել նրան ոստիկանությունից հեռացնելու պատճառները: «Ես ոստիկանության համակարգից չեմ հեռացվել, ինձ մարզային վարչության պետի պաշտոնից ՀՀ ոստիկանապետի հրամանով ուղարկել են կադրերի ռեզերվ: Այնուհետեւ ավելի ուշ գտել եմ նպատակահարմար, իմ դիմումի համաձայն տեղափոխվել եմ արդարադատության նախարարություն, ինձ ոչ ոք չի հեռացրել»,- պատասխանեց Հարությունյանը:

Իսկ մեր ճշտող հարցին, թե, ի վերջո, քրեական տարրերի հետ սեղան նստել է, նա պատասխանեց. «Ես արդեն ասացի»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ