News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու գործը վերաորակվել է եւ առեւանգումից դարձել խուլիգանություն: Պատգամավորը մեզ հետ զրույցում այդ քայլը պայմանավորեց ԼՂՀ-ում հայտարարված համաներումով:

Ըստ Խանումյանի, համաներումը տարածվում է խուլիգանություն հոդվածի վրա, իսկ առեւանգումը չի տարածվում: «Ես վստահ եմ, որ իմ գործի վերաորակման որոշումը կայացրել է Բակո Սահակյանը»,-ասաց Խանումյանը:

Պատգամավորին ծեծի ենթարկածները համաներումով կազատվեն կամ նրանց պատժաչափը կկրճատվի: «Բացարձակ կամայականություն է, վերաորակումից հետեւում է, որ այստեղ իրավաբանության մասին խոսք չկա: Դրա հաջորդ քայլը կարող է լինել այն, որ նախաճաշին մարդ ուտեն»,-հավելեց Խանումյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Նա ասաց, որ դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ը ԼՂՀ-ում կատարված գործերի վերաբերյալ վարույթ չի ընդունում, նա լավ չի պատկերացնում այդ դատարանի առանձնահատկությունները»,-նկատեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ