News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսական ռազմավարական (Տու 22ՄԶ) ու մարտավարական (Սու 34) ռմբակոծիչները 2016-ի օգոստոսի 16-ին մարտական թռիչք են կատարել իրանական Համադան աէրոդրոմից: ՌԴ ՊՆ մամուլի հաղորդագրության համաձայն՝ դրանք հարվածներ են հասցրել ԻՊ ու «Ջաժբաթ Ֆաթեհ աշ Շամ» ( նախկին Ջաբհաթ ան- Նուսրա) խմբավորումների դիրքերին Հալեպում, Դեր Զորում ու Իդլիբում:

Գործողության հետեւանքով ոչնչացվել է զենքի, զինամթերքի ու վառելիքի երեք խոշոր պահուստ, ջիհադականների վարժեցման ճամբարներ Սերկաիբում, Հալեպում ու Դեր Զորում, ահաբեկիչների երեք օպերացիոն կենտրոն Ջաֆրայում ու Դեր Զորում, նաեւ բազմաթիվ գրոհայիններ:

Ռուսական ավիացիան փաստորեն առաջին անգամ է օգտվել իրանական ռազմակայանից ՝ Սիրիայում ԻՊ վրա հրավածների համար: Այնպես որ հարց է ծագում այդ իրադարձության նշանակության մասին: Այն կարող է վկայել այն մասին, որ Ռուսաստանի ու Իրանի հարաբերությունները հասել են չափազանց բարձր մակարդակի, երբ Թեհրանը նորից դարձել է արեւմտյան տերությունների գործընկերը ՝ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը ստորագրելուց հետո: Այս համատեքստում նշենք, որ խոսքը տվյալ դեպքում մարտավարական կամ նույնիսկ ռազմավարական գոտու փոփոխության մասին է: Այն պայմանով, որ ԱՄՆ, որ Ռուսաստանի ու Իրանի միջեւ այս հարցի շուրջ պայմանավորվածություն կա:

«Տեխնիկական, օպերացիոն ու մատավարական առումով այդ օդանավերի տեղակայումը գործողությունների պոտենցիալ գոտու անմիջական հարեւանությամբ թույլ է տալիս ավելի շատ մարտական ծանրաբեռնվածություն ստանձնել, քան հնարավոր էր մեկ այլ տարածքից թռիչքի դեպքում ՝ մասնավորապես «Տու 22»-ի համար, նշում են գեներալններ Վենսան Բրիսսեն ու Դոմինիկ Տրենկանը: Իր տարածքում ընդունելով ռուսական զորքեր՝ Իրանը հաստատում է փառահեղ վերադարձը միջազգային ասպարեզ 1979-ի հեղափոխությունից հետո, նշում են նրանք:

Օպերացիոն համագործակցության ոլորտում դուրս գալով նոր մակարդակ, ռուսաստանցիները ու իրանցիները հզոր ազդանշան են ուղարկում բոլոր այն կողմերին, որոնք աջակցում են զինված խմբավորումներին: Մոսկվան ու Թեհրանը ընդհանուր մոտեցումներ ունեն սիրիական հարցում ռազմավարական առաջնայնությունների հարցում:

Պետք է նաեւ նշել, որ վերջինն մի քանի ամիսներին նրանց ռազմատեխնիկական համագործակցությունը սրընթաց զարգանում է: Դրան նոր ազդակ հաղորդեց Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեխգանի այցը Մոսկվա 2016-ի փետրվարին:

Ամեն դեպքում ռուս-իրանական համագործակցությունը իրենից ներկայացնում է ոչ միայն արտաքին քաղաքականության ուղղություն, այլեւ ամրապնդվող գործընկերություն ուժերի տեղաբաշխման հարցում կատարվող փոփոխությունների ֆոնին:

Բանն այն է, որ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների չեղարկումը, Ռուսաստանի ռազմակավարական վերակողմնորոշումը ու Մոսկվայի, Թեհրանի ու Պեկինի աշխարհքաղաքական մերձեցումը՝ ՆԱՏՕ-ին ի հակակշիտ, մեզ հուշում են խաղաքարտերի ակնկալվող վերաբաշխման մասին, հայտնում է Inosmi–ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ