News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկացի էկոլոգները Բալթիմորի հոսող ջրերում հայտնաբերել են ամֆետամինի եւ կենտրոնական նյարդային համակարգը խթանող այլ նյութերի չափից ավելի բարձր պարունակություն: Հետազոտությունը հրապարակվել է Environmental Science & Technology ամսագրում:
Չորս հատվածներում ամֆետամինի եւ համանման միացությունների խտությունը հասել է մեկ լիտրում մեկ միկրոգրամի: Գիտնականները նշել են, որ կենտրոնական նյարդային համակարգի խթանիչի այդպիսի խտությունը էականորեն փոխակերպել է տեղի ջրային էկոհամակարգը:
Գիտնականները ջրի մեջ այս միացության առկայությունը կապում են հեղուկի մակերեւույթին կենսաթաղանթի առաջացման արագության նվազման հետ: Դա էլ պայմանավորված է հոսող ջրերում ապրող մանրէների տեսակային կազմի փոփոխությամբ:
Ամֆետամինը, մետամֆետամինը, էքստազինը եւ կոկաինը ջրի մեջ են ընկել դեղագործական ընկերությունների կողմից միացությունների եւ դրանց նախատիպերի թափոնների սխալ օգտագործման, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից թմրամիացությունների ապօրինի օգտագործման հետեւանքով:
ԱՄՆ-ում ամֆետամինն օգտագործվում է որպես դեղամիջոց ուշադրության կորստի ախտանիշի եւ հիպերակտիվության բուժման եւ կանխման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ