News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մալդիվյան Հանրապետության իշխանությունները հայտնել են, որ իրենց հայտնի է դարձել երկրի նախագահ Աբդուլլահ Յամինի ընդդիմախոսների կողմից նախապատրաստվող հեղաշրջման մասին: Նախագահի գրասենյակի ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, «իշխանությանը տապալելու փորձը միջազգային իրավունքի նորմերի բացահայտ խախտում է»:

Միաժամանակ, աղբյուրները հայտնել են, որ ընդդիմության կողմից հեղաշրջման փորձը կարող է տեղի ունենալ «առաջիկա շաբաթներին»:

Հեղաշրջման պլանի մանրամասներն անհայտ են, սակայն կառավարությունում կարծում են, որ փորձ կարվի ապօրինի ձեւով փոխել կառավարությունը:

Կառավարության մամուլի քարտուղարը նշել է, որ Մալդիվներում, ինչպես նաեւ այլ ժողովրդավարական երկրներում, «մարդիկ քվեարկությամբ են որոշում, թե ով կլինի հաջորդ կառավարությունում»:

Երկրի նախագահ Յամինը իշխանության է եկել 2013 թվականին: Նրա կառավարման տարիներին հարյուրավոր քաղաքական ակտիվիստներ դատական հետապնդման են ենթարկվել, մի քանի առանցքային գործիչներ երկար ժամկետով ազատազրկվել են: Ինքը՝ Յամինը քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից՝ ընդդիմադիր գործունեության վերաբերյալ մի շարք խիստ օրենքների պատճառով:

Այդուհանդերձ, երկրի մայրաքաղաքում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում ընդդեմ նախագահի: Նախորդ ուրբաթ բախում է տեղի ունեցել հարյուրավոր ընդդիմադիր ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ