News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Համբուրգերն ամենատարածված կերակուրն է, որի լուսանկարներն օգտատերերը հրապարակում են Instagram-ում: Այս մասին գրում է Rambler News Service-ը՝ վկայակոչելով Աշոտ Գաբրելյանովի սթարթափի տվյալները:

Հետազոտության ընթացքում վերլուծել են ուտեստների 9 մլն լուսանկար, որոնց այս ամառ սոցցանցի իրենց էջերում հրապարակել են Մոսկվայի, Նյու Յորքի եւ Բեռլինի օգտատերերը: Պարզվել է, որ համբուրգերի լուսանկարը սոցցանցում ամենաշատն է հրապարակվել:

Մոսկվայում երկրորդ տեղում պիցցայի լուսանկարն են, երրորդ տեղում՝ սուշիի: Ռուսաստանի մայրաքաղաքում ամենաշատ լուսանկարվող ուտեստների տասնյակում հայտնվել են նաեւ սթեյքը, պաղպաղակը, ձմերուկը, տորթն ու տիրամիսուն:

Նյու Յորքում երկրորդ տեղում պաղպաղակն է, երրորդում՝ պիցցան: Տարածված են նաեւ սուշիի, տակոյի եւ փանքեյքի լուսանկարները:

Բեռլինի բնակիչների շրջանում էլ տարածված են ֆալաֆելի, սուշիի, պիցցայի եւ մրգային մյուսլիի լուսանկարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ