News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գիտնականները հանգել են եզրակացության, որ օծանելիքը կարող է օգնել հանցագործության բացահայտման գործում: Ըստ մասնագետների՝ օծանելիքի բաղադրիչներն այնքան կայուն են, որ կարող են մարդու մարմնի վրա մնալ մի քանի օր շարունակ:

Informing-ի փոխանցմամբ՝ հետազոտության ընթացքում կամավորները, որոնք տարբեր ապրանքանիշերի օծանելիք են օգտագործել, որոշ ժամանակ հպվել են միմյանց: Արդյունքում պարզվել է, որ մեկ րոպեի ընթացքում մարդու հագուստի վրա այլ մարդու հագուստից մնում է օծանելիքի 44 քիմիական բաղադրիչից 15-ը, իսկ 10 րոպեի ընթացքում՝ 18 բաղադրիչ:

Ընդ որում, 6 բաղադրիչներն առավելապես կայուն են եւ այլ մարդու հագուստի վրա մնում են հպման պահից հետո 7 օր շարունակ:

Այսպիսով, գիտնականները հանգել են եզրակացության, որ օտար բույրը կարող է շփման մեկ րոպեից հետո իր հետքը թողնել մարդու հագուստի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ