Ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Վարդ-Բաղ 2-րդ թաղամասի 1-ին միկրոշրջանի 5-րդ շենքի 23 բնակարանի բնակիչ, 1993 թվականին ծնված Անդրանիկ Սուքիասյանը, որը օգոստոսի 21-ին, ժամը 7-ի սահմաններում տնից դուրս է եկել եւ չի վերադարձել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Անդրանիկ Սուքիասյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ եւ հակում ունի տնից հեռանալու։
«Որոնվողի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մուշի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 0312-5-85-54, 0312-3-18-61, 093-22-28-86, 1-02 հեռախոսահամարներով»,-ասված է հաղորդագրության մեջ: