News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 ՉԺՀ Նինսյա Խուեյսկի ինքնավար շրջանում 3-10 հազար տարեկան հին ժայռապատկերնները լրջորեն վնասվել են ջրհեղեղների հետեւանքով, հայտնել է «Սինհուա» գործակալությունը:

Ժայռապատկերները Ինչուան քաղաքային օկրուգի Խելանշան սարի վրա են: Այս տեղանքում մոտ 20 հազար ժայռապատկեր կա, որոնց վրա պատկերված են հին ժամանակներում ապրող մարդկանց կյանքը:

Ուժեղ անձրեւների հետեւանքով այնտեղ ջրհեղեղ էր սկսվել եւ ժայռապատկերների մի մասը լրջորեն վնասվել է կեղտի ու տիղմի պատճառով: Ամենաշատը տուժել են առանձին քարերի վրա արված նկարները, քանի որ այդ քարերի մի մասը ջուրը քշել տարել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ