News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կանադայի կառավարությունը դիմել է ամերիկացիներին՝ խնդրելով երկիր մուտք գործելիս իրենց հետ զենք չբերել, հաղորդում է The Telegraph-ը:

«Մենք հետեւողականորեն խնդրում ենք ձեզ զենքը թողնել տանը, եթե պատրաստվում եք ճանապարհորդել Կանադայում կամ Կանադայի տարածքով անցնել: Եթե դուք այնուամենայնիվ ուզում եք ճանապարհորդել հրազենով, ապա այն պետք է հայտարարագրել հենց առաջին անցակետում»,-ասված է հայտարարությունում:

Նշվում է, որ այդ խնդրանքը պայմանավորված է նրանով, որ հաճախակի են դարձել ամերիկացիների կողմից արգելված զենք Կանադայի տարածք անցկացնելու փորձերը:

Կանադայում եւ ԱՄՆ-ում զենք կրելու վերաբերյալ օրենքները շատ տաբեր են: Եթե ամերիկացիներն իրավունք ունեն հասարակական վայրերում զենք կրել, ապա կանադացիներին դրա համար պետք է համապատասխան թույլտվություն ստանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ