News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանը բնապահպանական նախագծերի համար արտոնյալ վարկեր կստանա սկանդինավյան երկրներից: Հայաստանի ու Շրջակա միջավայրի հյուսիսային ֆինանսական կորպորացիայի (NEFCO) միջեւ շրջանակային համաձայնագրի նախագիծը հավանության է արժանացել Կառավարության օգոստոսի 25-ի նիստի ժամանակ:

Կորպորացիան, որի կազմում Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի ու Շվեդիայի կառավարություններն են, ֆինանսավորում են վնասակար արտանետումների ու էներգախնայողության վերաբերյալ ծրագրերը, այդ թվում փողոցային խնայող լուսավորության սարքերի, էներգախնայող պոմպերի, ու այլ սարքավորումների տեղադրումը, հոսող ջրի մշակման կայանների, վերականգնվող էներգետիկայի օբյեկտների շինարարությունը:

 Նմանատիպ կազմակերպություններից NEFCO–ն տարբերվում է նրանով,որ շատ ավելի քիչ ունեցվածքային ցենզ է պահանջում ֆինանսավորում ստանալու համար: Այսպիսով վարկերի կարող են հավակնել նաեւ փոքր կազմակերպությունները, որոնց վարկունակությունը այդքան էլ բարձր չէ (այդ թվում գյուղերի ու փոքր քաղաքների մունիցիպալիտետները)

Հիշեցնենք, որ 2015-ից Հյաստանում արդեն գործում է բնապահպանական ֆինանսավորման մեկ այլ նպատակային կազմակերպություն ՝E5P հիմնադրամը (Էներգաարդյունավետության ու բնապահպանության հարցերով արեւելաեվրոպական գործընկերություն) որը դրամաշնորհային միջոցներ է տրամադրում: Ընդ որում նույն նախագծերը կարող են հավակնել դրամաշնորհների թե E5P-ից թե NEFCO–ից

Մասնավորապես ֆինանսավորումը կարող է ներառել «կանաչ» սարքավորումների գնումների համար մինչեւ 5 մլն եվրո արժողության վարկեր Հյուսիսային Եվրոպայի նշված երկրներից, Հյուսիսային վարկային գործակալության երաշխավորումով: Այս միջոցները նախատեսվում են փոքր կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են իրականացնել նախագծեր՝ ի օգուտ շրջակա միջավայրի, բայց որոնց համար սովորական վարկավորումը հասանելի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Ամենաշատ