Ինդոնեզիայում ՝ Սումատրա կղզում արեւմտյան ափի մոտ անհետ կորել է Saiyo III ձկնորսական նավ՝ անձնակազմի 13 անդամներով : Այս մասին հայտնել է նավի սեփականատեր Ասրիլը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մինչեւ հիմա այդ նավի մասին ոչ մի տեղեկություն չկա, քանի որ ռադիո եւ բջջային կապը նրանց հետ ընդհատվել է», մեջբերում է նրան «Անտարա» ազգային լրատվական գործակալությունը:
Ասրիլի խոսքով, նավը դուրս է եկել Պարիաման նավահանգստից անցած երեքշաբթի, ու հենց առաջին գիշերը նրա հետ կապը կորել է:
Մինչդեռ Պարիամանից մյուս ձկնորսները վստահեցնում են, որ տեսել են Saiyo III –ը Բանդո կղզյակի շրջանում ՝ նավի աջ կողմից լուրջ վնասվածնքերով : Սակայն այդ տեղեկությունը դեռ չի հաջողվել հաստատել:
Որոնման աշխատանքները սկսելուն առայժմ խանգարում է վատ եղանակը նավի անհետացման շրջանում: