ՀՀ ԱԳՆ նախկին շենքի վաճառքից ստացված գումարները կհատկացվեն Երեւանի փողոցների վերանորոգմանը: Այս մասին որոշումը հավանության է արժանացել Կառավարության օգոստոսի 25-ի նիստի ժամանակ:
Մոտ 4 մլն 886 հազար դոլարի չափով գումարը (ոչ ավելի քան 2 մլրդ 314 մլն դրամ) կհատկացվի մայրաքաղաքի փողոցներում ճեղքերի լցման ու ընթացիկ վերանորոգման աշխատանքների, նաեւ արտաքին:լուսավորության ցանցի պահպանման համար:
Դրա փոխարեն պետբյուջեից նույնքան գումար կազատվի պահուստային ֆոնդի համար:
Հիշեցնենք, որ Կառավարության թիվ 2 շենքը, որտեղ գտնվում էր ՀՀ ԱԳՆ-ն, վաճառվել էր «Տանգո» շինարարական ընկերությանը, որի սեփականատերը արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանն է: Ընկերությունը շենքը գնելուց բացի նաեւ իր հաշվին քաղաքի կենտրոնում նոր կառավարական մասնաշենք է կառուցել ԱԳՆ-ի ու 4 այլ նախարարությունների համար: