News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանը, ԱՄՆ-ն ու Ավստրալիան սկսել են ցամաքային զորքերի համատեղ վարժանքներ անցկացնել, այս մասին օգոստոսի 25-ին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՉԺՀ պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ըստ պայմանավորվածության՝ կողմերը օգոստոսի 24- ից սեպտեմբերի 11-ը կանցկացնեն ցամաքային զորքերի հմտությունների համատեղ վարժանքներ՝ ավստրալիական Դարվին քաղաքում»- ասել է Ու Ցյանը:

Նա նաեւ հայտնել է, որ Չինաստանն ու Ավստրալիան սեպտեմբերի 14-ից 23-ը նաեւ առանձին երկկողմանի վարժանքներ կանցկացնեն Սիդնեյում:

ՉԺՀ ՊՆ պաշտոննական ներկայացուցիչի խոսքով երկու միջոցառումներն էլ նպատակ ունեն ամրապնդել փոխըմբռնումը, խորացնել ռազմական գործնական համագործակցությունը, բարձացնել ռազմական պատրաստվածության մակարդակը ու առաջադրանքները կատարելու ունակությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ