News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարոկոյում ավանդական մուսուլմանական արժեքներ քարոզող երկու քաղաքական գործիչների լողափին բռնացրել են սեքսով զբաղվելիս, գրում է New York Post–ը: Նրանց տեսել են Կասաբլանկա քաղաքից 25 կմ հեռավորության վրա՝ լողափին մեքենայի մեջ սեքսով զբաղվելու պահին, հայտնում է Lenta–ն:

Պարբերականը նշում է, որ 63-ամյա Մուլայ Օմար Բենհամադը ու 62-ամյա Ֆաթիմա Նեդժարը «Իսլամական միասնություն ու բարեփոխումներ» շարժման՝ Արդարության ու զարգացման կուսակցության գաղափարական թեւի, փոխնախագահներն են:

Երկու գործիչներն էլ պարբերաբար երիտասարդներին կոչ են անում ողջամտություն ու զսպվածություն դրսեւորել՝ քննադատելով մինչամուսնական սեքսն ու ամուսնական դավաճանությունները: Մասնավորապես Ֆաթիման սոցցանցերի միջոցով խորհուրդ էր տվել իր աշխատակցուհիներին չենթարկվել արատավոր գայթակղություններին: Քաղաքական գործիչը ավանդական մուլուլմանական կանացի հագուստ է կրում:

Տղամարդուն ու կնոջը մեղադրանք է առաջադրվել, քանի որ արտաամուսնական սեքսը Մարոկոյում քրեորեն պատժելի արարք է ( մինչեւ մեկ տարի ազատազրկման ժամկետով): Բացի դրանից Բենհամադին մեղադրում են պաշտոնատար անձանց կաշառելու փորձի մեջ:

Որպես արդարացում յոթ երեխաների հայր, ամուսնացած Մուլայ Օմարը պատմել է, որ վեց երեխաների մայր այրիացած Ֆաթիման ու ինքը քաղաքացիական ամուսիններ են եւ որ ինքն իր օրինական կնոջ հետ չի ապրում:

MUR –ի ներկայացուցիչները հայտարարել են, որ կուսակիցների արարքը հակասում է կազմակերպության արժեքներին:

Սիրահարներն էլ իրենց հերթին ենթադրել են, որ քաղաքական ինտրիգների զոհ են դարձել խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որոնք անցնելու են 2016-ի հոկտեմբերին

«Արդարության ու զարգացման» կուսակցությունը Մարոկոյի խոշորագույն կուսակցություններից է: Ստեղծվել է 1960-ականների կեսերին, որպես «Մուսուլման եղբայրների» քաղաքական թեւ, իսկ ներկա անունով հայտնի է 1998-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ