News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երկրագնդի բնակչությունն արդեն 2053 թվականին կհասնի 10 միլիարդի, բայց դրա հետ մեկտեղ Ռուսաստանի եւ Ուկրաինայի բնակչությունը կկրճատվի 7,9 եւ 9 միլիոնով, իսկ Ճապոնիայի՝ «ռեկորդային» 24,7 միլիոնով, հայտնում է Վաշինգտոնի Բնակչության թվի բյուրոն (PRB):

PRB-ի նոր կանխատեսումներով՝ Երկրագնդի բնակչությունը 2050 թվականին կմոտենա 9,9 միլիարդին, իսկ 2053-ին կհատի 10 միլիարդի սահմանը: Բնակչության աճն ամենից մեծ կլինի Աֆրիկայում՝ կհասնի մինչեւ 2,5 միլիարդի, իսկ Ամերիկայի բնակչությունը կավելանա ընդամենը 223 միլիոնով, Ասիայի՝ 900 միլիոնով, իսկ Եվրոպայի բնակիչների թիվը կկրճատվի գրեթե 12 միլիոնով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ