News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական կողմը պատրաստ է քննարկել երկրաշարժից տուժած Իտալիային օգնություն ցուցաբերելու հարցը, եթե իտալական կողմից համապատասխան խնդրանք լինի:

«Միջազգային կանոններին համապատասխան, երկիրը ինքն է դիմում օգնության խննդրանքով: Առայժմ Իտալիան օգնության խնդրանքով չի դիմել»- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ ԱԻՆ լրատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկաավարի տեղակալ Նանա Գնդոյանը:

Ավելի վաղ հայտնել էին, որ Իտալիայի կենտրոնական մասում կործանարար երկրաշարժի հետեւանքով զոհվել է մի քանի հարյուր մարդ: Իտալիայի քաղպաշտպանության ազգային ծառայության տվյալներով ավելի քան 5.4 հազար մարդ է ներգրավված երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքներում՝ այդ թվում 1060 հրշեջ աշխատող, 400 զինվորական, ավելի քան հազար ոստիկան, նաեւ ավելի քան երեք հազար կամավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ