News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան Սիրիայի տարածք ներխուժելով կոպտորեն խախտել է միջազգային իրավունքը, դա ռազմական ագրեսիա է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նա հիշեցրել է, որ Թուրքիան հայտարարել է, որ Սիրիայում պայքարելու է «Իսլամական պետության» դեմ, բայց այդ ամենը քաղաքական հնարք է եւ փողեր, որոնց հետեւում մեծ խնդիր է կանգնած՝ հնարավորինս չեզոքացնել քրդական շարժումը բոլոր ուղղություններով. «Երկու գերտերություններ՝ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, շատ հետաքրքիր դիրքորոշում են որդեգրել: Տեղի է ունեցել հետաքրքիր դիվանագիտական խաղ. Ռուսաստանի լռության պայմաններում եւ ԱՄՆ աջակցությամբ թուրքերը արեցին այն, ինչ վաղուց էին ուզում: Այսօր մենք ականատես ենք լուրջ ռազմական գործողությունները»:

Նավասարդյանի կարծիքով, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը նոր քաղաքականություն են սկսում Սիրիայում, Թուրքիայի հետ միասին: Դա, ըստ դիվանագետի, կարող է բեկումնային նշանակություն ունենալ թուրք-ամերիկյան հարաբերություններում. «Թուրքիան փաստացի խաղում է տարաձայնությունների վրա: Հասկանալով, որ վաղ թե ուշ, իրավիճակը տարածաշրջանում պետք է կարգավորվի, եւ հարց է ծագում, թե տարածաշրջանի պետություններից ով է լինելու «առաջին ջութակը», Անկարան անում է ամեն ինչ՝ առաջատար դիրքեր զբաղեցնելու համար: Որքանով է դա հաջողվում, ես դժվարանում եմ ասել, քանի որ այդ ամենը Թուրքիայի երկարաժամկետ աշխարհաքաղաքական պլանների մեջ են ներառված, որոնց վերջնական նպատակը Օսմանյան կայսրության վերակենդանացումն է: Եթե այդ պլանները, առնվազն, առաջխաղացում ունենան, սիրիական պետությունը կկործանվի»,-ամփոփել է Արման Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի հատուկ նշանակության զինված ուժերը օգոստոսի 24-ին ներխուժել են Սիրիայի տարածք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ