News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիրիա ներխուժումն անսպասելի ինչ-որ բան չէր, համապատասխան ծրագրերը վաղուց էին մշակվում: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, արեւելագետ Կարինե Գեւորգյանը:

Փորձագետի խոսքով՝ թուրքական կողմը վաղուց էր դա ծրագրում, եւ նույնիսկ որոշ ժամամակ առաջ ամերիկյան կողմին մեղադրում էր, որ չի շտապում գործողություն սկսել: «Ծրագրերը վաղուց կային, այդ պատճառով էլ այժմյան գործողությունները չի կարելի հանկարծակի համարել»,- նշեց փորձագետը:

Կարինե Գեւորգյանը, միաժամանակ, կարծիք հայտնեց, որ «սիրիական գործողությունը» հեղաշրջման փորձի ականատես եղած Թուրքիայի իշխանությունների համար որոշակի շեղող մանեւրում ծառայեց, որը կոչված էր «զբաղեցնել» բանակն ու շեղել բողոքի տրամադրություններից:

Հաշվի առնելով, որ «թուրքական ստորաբաժանումների թիրախի՝ Ջարաբլուսայի անմիջական հարեւանությամբ ԻՊ-ի ուժերի կուտակում չի նկատվում», ակնհայտ է, որ թիրախը քրդերն են, այլ ոչ «Իսլամական պետությունը»: «Ընդհանուր առմամբ, այդ գործողությունը սիրիական քրդերի դեմ է»,- ամփոփեց Կարինե Գեւորգյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ