News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ պահանջում է հրաժարվել իր անդամների դեմ ներկայացրած շինծու մեղադրանքներից եւ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Անդրիաս Ղուկասյանին:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է իր առաջնորդներ՝ Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի եւ Հովսեփ Խուրշուդյանի այս շաբաթ մինչդատական ազատ արձակելու փաստը:  Այդուհանդերձ, պետք է նշել է, որ ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանը շարունակում է մնալ ճաղերի հետեւում:

Բացի այդ, դատարանը ամբողջապես չի չեղարկել դատական գործերը, չնայած, որ քաղաքացիները մասնակցել են Սահմանադրությամբ լիազորված խաղաղ բողոքի ակցիաների, մեղադրող կողմը նրանց պարզապես ազատ է արձակել գրավի դիմաց՝ շարունակելով նրանց նկատմամբ հետապնդումը:

Մինչդեռ, ոստիկանության կողմից ցուցաբերած դաժանության հարյուրավոր դեպքեր մնում են անպատիժ: «Ժառանգությունը» պահանջում է հրաժարվել իր անդամների դեմ ներկայացրած շինծու մեղադրանքներից եւ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Անդրիաս Ղուկասյանին: Այս քաղաքական հետապնդումը ստիպեց «Ժառանգությանը» կասեցնել իր ընտրարշավները  Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում, որտեղ ավանդաբար կուսակցությունն ունեցել է էական աջակցություն:

Սրանից բացի «Ժառանգություն» կուսակցությունը հայտնում է իր ցավակցությունը երկար տարիների ավանդ ունեցող, կյանքից վերջերս հեռացած իրավապաշտպան Միքայել Դանիելյանի ընտանիքին եւ գործընկերներին: Թող նրանք շարունակեն իր պայքարը իրավական Հայաստանի համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ