News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ընդամենը 30 տարի անց գիտնականները կկարողանան մեռյալներից հարություն տալ մարդկանց: Ամերիկյան Humai ընկերության հավակնոտ ծրագիրը ենթադրում է, որ հարուստ մարդիկ կկարողանան մահից հետո սառեցնել իրենց ուղեղը, որպեսզի հետագայում այն փոխպատվաստվի բիոնիկ մարմնի մեջ, իսկ այն հնարավոր կլինի ստեղծել 2045 թվականից ոչ շուտ: Այս մասին գրում է Informing.-ը:

Նախագծի հեղինակ, ԱՄՆ-ից ձեռներեց Ջոշ Բոկանեգրան վստահ է, որ անիմաստ է փորձել կանխել մարդու ծերացման գործընթացը: Փոխարենը, ըստ նրա, մարդու «պատյանը» պահպանելու միջոցներ գտնելու համար կարելի է փորձել պահպանել նրա ինքնությունը:

Այսպիսով, մարդիկ կվերակենդանան ավատարների օգնությամբ՝ ինչպես նույնանուն ֆիլմում:

Այդ ուղղությամբ աշխատելու համար էլ ստեղծվել է Humai ընկերությունը, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Լոս Անջելեսում: Ընկերության գիտաշխատողները մտադիր են ուսումնասիրություններ կատարել բժշկական ռոբոտեխնիկայի եւ գենային ինժեներիայի ոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ