News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից փոփոխություններ են կատարվել հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստագրման կարգում. այն տնօրենները, ովքեր արդեն հավաստագիր են ստացել, երկրորդ անգամ հավաստագրման քննություն չեն հանձնի՝ նրանք հավաստագիր կստանան վերապատրաստումների միջոցով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, լարգրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

«Այսինքն նույն անձը 5 տարին մեկ քննություն չի հանձնելու: Եթե նա մեկ անգամ արդեն հանձնել է այդ քննությունը՝ բանավոր եւ գրավոր, հետագայում նա հավաստագիր կստանա վերապատրաստման արդյունքում: Այս փոփոխությունը կատարվել է մանկավարժների եւ տնօրենների առաջարկությամբ»,-ասաց նա:

Փոփոխություն է նախատեսվում նաեւ ուսուցիչների ընտրության մրցութային կարգում. Նախատեսվում է պարզեցնել ընթացակարգը: Ըստ այդմ` ուսուցչի ընտրությունը կկատարվի միայն հարցազրույցի միջոցով եւ եթե առաջին անգամ մրցույթը չկայանա կամ հաղթող չճանաչվի, ապա դպրոցը նոր մրցույթի կազմակերպման ժամանակ կրկին հայտարարություն տալու պարտավորություն չի ունենա, քանի որ դա բացասաբար է անդրադառնում դպրոցների բյուջեների վրա:

Նարինե Հովհաննիսյանն անդրադարձել է նաեւ 113 դպրոցների 5-րդ, 6-րդ դասարաններում ներդրված «Ազգային երգ ու պար» առարկայի դասավանդման ծրագրին, նշելով, որ առարկան կդասավանդվի նաեւ 7-րդ դասարանում, որի ծրագիրն արդեն ներկայացվել է հաստատման: «Միկրոէլեկտրոնիկա» առարկա ներդրած 10 դպրոցներին կավելանա եւս 5-ը:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ն. Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ նախնական տվյալներով այս ուսումնական տարում հանրապետության դպրոցներ կհաճախեն շուրջ 40 հազար առաջին դասարանցիներ: Ի պատասխան կրկնուսույցների գործունեությանը վերաբերող հարցին՝ Ն. Հովհաննիսյանը նշել է, որ իրականացված փոփոխությունենրը որեւէ անձի կամ ինստիտուտի դեմ ուղղված չեն, դրանք արվել են ավագ դպրոցների համակարգի կայացման ու կրթության որակի բերելավման նկատառումով:

Տպել
Ամենաշատ