Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա–հանրապետական» (CHP) կուսակցության առաջոնրդ Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյան դեմ Արտվինի Արտանուջի շրջանում զինված հարձակում է տեղի ունեցել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ CHP–ի առաջնորդի ավտոշարասյան անվտանգությունը ապահովող զինվորականները ճանապարհին կից անտառապատ հատվածում շարժումներ են նկատել, որից հետո հիշյալ հատվածից կրակոցներ են արձակվել։
Զինվորականները պատասխան կրակ են բացել, սակայն բախման հետեւանքով սպանվել է 1 եւ վիրավորվել՝ 2 թուրք զինվորական։
Ընդդիմադիր առաջնորդը առանց վնասվածքների դուրս է բերվել բախման գոտուց։