News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հոկտեմբերին կայցելի Ադրբեջան: Այս մասին հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի Պետական նավթային ընկերության մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Աղբյուրի համաձայն՝ SOCAR-ի նախագահ Ռովնաղ Աբդուլլաեւը Բաքվում հանդիպել է Turkiye Petrollari A.O (TPAO) ընկերության ադրբեջանական ընկերության ղեկավար Սալիհ Դունդարի հետ: Հանդիպման ընթացքում Աբդուլլաեւը տեղեկացվել է, որ հոկտեմբերին Բաքվում կայանալու է Թյուրքական աշխարհի ինժեներների եւ ճարտարապետների հերթական համագումարը՝ նվիրված Հեյդար Ալիեւի հիշատակին:

«Համագումարի բացմանը եւ աշխատանքներին, որը կանցկացվի «Մեգանախագծեր էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում» կարգախոսի ներքո, կմասնակցի նաեւ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը»,- ասված է հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ