News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռերին» օժանդակելու մեղադրանքով կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի ընկերներն ու հարազատներն այսօր՝ օգոստոսի 25-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում՝  ի պաշտպանություն նրա:

«Մենք պահանջում ենք ազատ արձակել Կարո Եղնուկյանին եւ մյուս քաղբանտարկյալներին։ Մենք, իհարկե, հույսեր չենք կապում այս կառույցի հետ, որ իրավական որոշում կկայացնի։ Մեր աջակցությունն ենք հայտնում Կարող Եղնուկյանին եւ մյուսներին։ Նաեւ այսկերպ պետք է մեծացնենք ճնշումը այդ կառույցների վրա, որ կատարեն օրենքի պահանջները։ Քանի մենք թույլ ենք, կատարում են Սերժ Սարգսյանի պահանջները։ Իրավիճակի փոփոխությունը մեզնից է կախված»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանը։

Ակցիայի մասնակիցները իրենց հետ բերել են Եղնուկյանի նկարով պաստառներ եւ Հայաստանի դրոշներ։ Նրանք վանկարկում են «Ազատություն Կարո Եղնուկյանին», «Ազատություն քաղբանտարկյալներին»։ Դատախազության մոտ են նաեւ Պարույր Հայրիկյանն ու Ալեք Ենիգոմշյանը։

Կարո Եղնուկյանին  մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-218-րդ եւ 38-219-րդ հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:

Նշենք, որ Կարո Եղնուկյանը ձերբակալվել է հուլիսի 19-ին: Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել Կարո Եղնուկյանի եւ նրա կնոջ մոր բնակարաններում, երկու մեքենաներում, ավտոտնակում, որից հետո Եղնուկյանը բերման էր ենթարկվել եւ ձերբակալվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ