News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագիծը Եվրոպայի համար շահավետ չէ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը օգոստոսի 25-ին Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լեւենի հետ հանդիպմանը:

Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ փոխնախագահը «Գազպրոմի» պայմանագիրը Եվրամիության էներգետիկ ընկերությունների (BASF/Wintershall, ENGIE, Uniper, OMV, Shell) հետ Եվրոպայի համար ընդհանրապես «վատ գործարք» է համարել:

«Ոչ մի երկիր չպետք է էներգիան որպես զենք կիրառի: «Հյուսիսային հոսք-2»-ը Եվրոպայի համար վատ գործարք է»,- ասել է Ջո Բայդենը:

Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է դիվերսիֆիկացնի էներգետիկ շուկան: Դրանից բացի, նրա տեսակետով, «նախագիծը կարող է անկայունացնել Ուկրաինան»:

Ավելի վաղ գազատարի կառուցման դեմ, որը Ուկրաինան շրջանցելով Եվրոպա գազի արտահանման հնարավորությունները մեծացնելու է, հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: 2016-ի մայիսին Քերրին «բացարձակ վստահություն» է հայտնել, որ «Հյուսասյին հոսք 2» նախագիծը բացասաբար կազդի Ուկրաինայի, Սլովակիայի եւ Արեւելյան Եվրոպայի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ