News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան հանրահայտ դերասան Սթիվեն Սիգալը Ղրղզստան կմեկնի՝ մասնակցելու Քոչվորների համաշխարհային խաղերի բացման արարողությանը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Կազմակերպիչների խոսքով՝ Սիգալին հրավիրել է երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը: Միջոցառմանը կմասնակցի նաեւ Թուրքմենստանի նախագահ Կուրբանղուլի Բերդիմուհամեդովը:

«360» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սթիվեն Սիգալը կհանդիպի նաեւ Ղրղզստանի Այկիդոյի ֆեդերիացիայի ներկայացուցիչների հետ, կմասնակցի Ասիական կինոյի համաշխարհային փառատոնի պատվին կազմակերպված բարեգործական ընթրիքին:

Քոչվորների համաշխարհային 2-րդ խաղերը կանցկացվեն սեպտեմբերի 3-8-ին, Իսիկ-Կուլի մարզի Չոլպոն-Աթա քաղաքում: Դրանց կմասնակցեն շուրջ 2 հազար մարզիկներ 40 երկրներից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Սիգալն այցելել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Տարբեր հարցերի թվում նրանք քննարկել են նաեւ գյուղատնտեսության ոլորտին վերաբերող հարցեր: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ