News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու կարիք չունի: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հուսեյն Դեղհանը:

«Մենք հակաօդային պաշտպանության եռամակարդակ համակարգ ենք ստեղծել: Մինչ վերջերս հեռահար համակարգերի պահանջ ունեինք, այժմ ռուսական С-300 ԶՀԿ ձեռք բերելով՝ այլեւս նման պահանջ չունենք»,- ընդգծել է Դեղհանը:

Նրա խոսքով՝ Իրանն այլ համակարգեր ձեռք բերելու անհրաժեշտություն չի զգում: «Այն ամենն, ինչ Իրանին անհրաժեշտ է (հակաօդային պաշտպանության ոլորտում) մենք կարող ենք ինքնուրույն արտադրել»,- հավելել է նա՝ նկատի ունենալով վերջերս լայն հանրությանը ցուցադրված «Բավար-373» իրանական համալիրը, որը ռուսական С-300-ի նմանակն է, եւ նախատեսվում է մինչեւ ընթացիկ տարեվերջ ներդնել մարտական հերթապահության մեջ:

Անցած շաբաթ Դեղհանը հայտարարել էր, որ Իրանը դիտարկում է Ռուսաստանից С-300-ի մատակարարումների ավարտ մեկ ամսվա ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ