News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օֆշորները գտնելու փորձերն անօգուտ են: Financial Times պարբերականին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը:

«Պուտինին դրանում չեք բռնի: Նա ո՛չ մեքենա ունի, ո՛չ փող: Նա իրեն համեստ կյանքի է դատապարտել, քանի որ ամբողջ աշխարհը նրան գիտի: Մարդիկ, ովքեր փորձում են գտնել Պուտինի հաշիվները, կարող են դրա վրա ծախսել ամբողջ կյանքը, բայց ոչինչ չեն գտնի»,- ասել է Կոստինը:

Ըստ Gazeta-ի՝ մեկնաբանելով բանկի գործունեությունը, Կոստինն ասել է, որ ՎՏԲ-ն երբեք քաղաքականությունը բիզնեսի շահերից վեր չի դասի:

Ապրիլի 3-ին OCCRP-ն լայնածավալ հետաքննություն հրապարակեց օֆշորային գործարքներին համաշխարհային առաջնորդների, քաղաքական եւ մշակութային գործիչների, մարզիկների մասնակցության մասին: Ցանկում նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը կա: Հիշատակվում են նաեւ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը, դերասան Ջեքի Չանը, ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին եւ այլք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ