Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում՝ դաշտամիջյան ճանապարհին, օգոստոսի 24-ին տրակտորի կողաշրջվելու հետեւանքով վնասվածքներ ստացած քաղաքացու՝ Արմեն Վարդանյանի վիճակը կայուն ծանր է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Էրեբունի» ԲԿ-ից:
Տղամարդը կոտրվածքներ է ստացել, նրան վիրահատել են:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 18:00-ի սահմանում:
Կատարվում է քննություն: