News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններում, Հայաստանի անկախության պատմության ընթացքում առաջին անգամ, կիսամյակային կտրվածքով ֆիզիկական ծավալով պատմականորեն ամենաբարձր ցուցանիշն ունենք՝ 168 միլիոն դոլար: Օգոստոսի 25-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, երբ լրագրողները նրան հարց են տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նշած Հայաստանի ՀՆԱ-ի 10 % աճի մասին: Ըստ էության, նա այդպես էլ հստակ պատասխան չի տվել ՌԴ նախագահի հայտարարության մասին հարցին։

«Կիսամյակային կտրվածքով ֆիզիկական ծավալով պատմականորեն ամենաբարձր ցուցանիշը՝ 168 միլիոն դոլար: Այսպիսի ցուցանիշ, ես չեմ ասում՝ եթե վերահաշվարկենք ինֆլյացիայով, արժույթի փոխարժեքով եւ այլն, զուտ ֆիզիկական ծավալով նման ցուցանիշ մենք վերջին 10 տարիների ընթացքում չենք ունեցել: Ամենամեծը եղել է 143 միլիոն դոլար՝ 2013 թվականին: Այսինքն՝ հիմա շուրջ 25 մլն դոլարով ավելին է»,- նշեց նախարարը:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ այս ցուցանիշները լավատեսություն են ներշնչում, քանի որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության առաջին տարիներին անորոշությունը մեծ էր, այդ թվում՝ արտահանման ընթացակարգերի ոչ միանշանակ ընկալման կամ, առանձին դեպքերում, վարչարարական խոչընդոտների պատճառով: Հիմա այդ անորոշությունը, ըստ Մինասյանի, հաղթահարվում է:

«Եվ պետք է ակնկալենք, որ առաջիկայում արտահանման աճի տեմպերն ավելին են լինելու դեպի ԵՏՄ տարածք եւ հատկապես՝ դեպի Ռուսաստան»,- հավելեց էկոնոմիկայի նախարարը:

Տպել
Ամենաշատ