News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկել են Մոսկվայի կենտրոնում բանկ գրաված գործարար Արամ Պետրոսյանի մոր բնակարանը: Խուզարկություն է կատարվել նաեւ Պետրոսյանի ընկերոջ՝ Վալերի Մ.-ի բնակարանում, որտեղ գրանցված է գործարարը:

Life.ru-ի հաղորդմամբ՝ բնակարանները գտնվում են փակ զինվորական ավանում:

Ոստիկանները սկավառակներ, կտրոններ, պայմանագրեր եւ Արամ Պետրոսյանի անձնական նոթատետրեր են առգրավել: Նրանք նաեւ համակարգիչ են փնտրել, սակայն որեւէ բնակարանում չեն գտել: Ավելի ուշ մայրը՝ Հայաստանի քաղաքացի, հայտարարել է, որ որդին վաղուց է այն վաճառել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ի երեկոյան ոստիկանությունն ականատեսներից հաղորդում էր ստացել տղամարդու մասին, որը մտել է բանկի մասնաճյուղ եւ սպառնացել պայթեցնել այն, ինչպես նաեւ մարդկանց է պատանդառել: Նրա մոտ դուրս ցցված լարերով տուփ է եղել:

Պարզվել է, որ տղամարդը 1961 թվականին ծնված գործարար Արամ Պետրոսյանն է: Որոշ ժամանակ անց նա ազատ է արձակել պատանդներին եւ հանձնվել: Պարզվել է նաեւ, որ տուփը, որով նա սպառնացել է բանկի աշխատակիցներին եւ հաճախորդներին, աղով է լցված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ