News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Էլեկտրոնային լրտեսության համար համակարգչային ծրագրեր արտադրող իսրայելական NSO Group ընկերությունը բացահայտել եւ օգտագործել է iOS օպերացիոն համակարգի խոցելի կետերը, որոնք հնարավորություն են տալիս չթույլատրված հասանելիություն ունենալ ամերիկյան Apple ընկերության արտադրած սարքերին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The New York Times պարբերականը:

«NSO Group-ի ծրագրային միջոցները թույլ են տալիս կարդալ տեքստային հաղորդագրությունները, էլեկտրոնային նամակները, հետեւել զանգերին եւ շփումներին: Դրանց օգնությամբ կարելի է նույնիսկ ձայնագրություն անել, ձայնագրել գաղտնաբառերն ու իմանալ հեռախոսի օգտատիրոջ գտնվելու վայրը»,- ասված է հոդվածում:

The New York Times-ի տվյալներով՝ լրտեսական ծրագրերը հայտնաբերել են Lookout եւ Citizen Lab ընկերությունների՝ տեղեկատվության պաշտպանության ոլորտի մասնագետները: Երկուսն էլ հաստատել են լուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ