News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Շատ հնարավոր է՝ սեպտեմբերի 12-ին մեկնարկող ԱԺ քառօրյայում այդպես էլ գլխավոր դատախազի ընտրության հարցը չքննարկվի։ Եվ եթե առաջին քառօրյային չընտրեն գլխավոր դատախազ, ապա մյուս քառօրյան հոկտեմբերի 3-ին է, եթե, իհարկե, մինչ այդ արտահերթ նստաշրջան չգումարեն։

Ընդհանուր առմամբ՝ դատախազությունում իրավիճակն սպասողական է, չգիտեն, թե ում կնշանակեն գլխավոր դատախազ։ Կուտոյանի փորձն աչքի առաջ ունենալով՝ արմատական թեւը ցանկանում է, որ ապագա դատախազը ներսից լինի։ Իսկ Բաղրամյան 26-ին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ առայժմ հստակ թեկնածու չկա։ Շրջանառվող անունները կուլիսային խոսակցություններ են։

«Հավանաբար, Սերժ Սարգսյանն էլ դեռ չի որոշել, գոնե այդ մասին ոչ մեկին ոչինչ չի հայտնել, երեւի չի ցանկանում, որ դեպքերից շուտ փչացնեն իր թեկնածուին»,-ասաց մեր աղբյուրը։

Նշենք, որ գլխավոր դատախազին կընտրի Ազգային ժողովը՝ գաղտնի քվեարկությամբ, 6 տարի ժամկետով։ Ընդ որում՝ ՀՀ նախագահն առաջարկելու է մեկ թեկնածու։ Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է օգոստոսի 4-ից, երբ ԳԵւորգ Կոստանյանը հրաժարական տվեց։ Այժմ գլխավոր դատախազի պարտականությունները ժամանակավորապես դրված են դատախազի տարիքով ավագ տեղակալ Արմեն Հարությունյանի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ