News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում Համաշխարհային առեւտրի կենտրոնի գլխավոր շենքի գմբեթը գունավորվել է իտալական դրոշի գույներով: Նահանգապետ Էնդրյու Կուոմոն որոշել է այս ձեւով հարգել Իտալիայում տեղի ունեցած կործանարար երկրաշարժի 250 զոհերի հիշատակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իտալիայի ժողովուրդը քաջություն ու տոկունություն է դրսեւորել այդ տարերքին դիմակայելիս: Եվ նյույորքցիները մտածում ու աղոթում են իտալացիների համար»,- ասել է նահանգապետը: Նա նաեւ հայտնել է, որ Նյու Յորքը պատրաստ է Իտալիային օգնություն տրամադրել այնպես ինչպես իտալացիներնն են օգնել նյույորքցիներին , երբ նրանք դրա կարիքն ունեցել են»:

 Նյու Յորքում հիմա ապրում է իտալական ծագումով 2.7 մլն ամերիկացի:

6.0 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել Իտալիայի կենտրոնական մասում օգոստոսի 25-ին: Փլուզումներ են եղել երեք շրջաններում՝ Լացիոյում, Ումբրիայում ու Մարկեում: Զոհվածների թիվը հասել է 250-ի, տուժածներինը՝ 365-ի:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ