News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիայի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ է նիկաբը (դեմքը ամբողջովին փակող գլխաշոր՝ աչքերի համար նեղ բացվածքով) արգելելուն՝ գոնե հանրային վայրերում , այս մասին են վկայում ARD հեռուստաալիքի DeutschlandTrend հարցման արդյունքները:

Հարցման տվյալներով, յուրաքանչյուր երկրորդ գերմանացին (51 տոկոս) կողմ է նիկաբն ամբողջովին արգելելուն, յուրաքանչյուր երրորդը (30 տոկոս) ողջամիտ է համարում մասնակի արգելքը, որը կգործի միայն պետական կազմակերպություններում ու դպրոցներում: Հարցման մասնակիցների միայն 15 տոկոսն է ասել, որ սկզբունքայնորեն դեմ է նիկաբ հագնելու արգելքին:

 Independent թերթը ավելի վաղ հայտնել էր, որ հյուսիսգերմանական Օսնաբրյուկ քաղաքի դատարանը մուսուլման աշակերտուհուն արգելել է նիկաբով դասերի հաճախել: Աղջիկը դատարան էր դիմել այն բանից հետո, երբ վարժարանի ղեկավարությունը նրան արգելել էր նիկաբով դասի հաճախել՝ հիմնավորելով նրանով, որ աղջկա արտաքին տեսքը խանգարում է նրան բաց շփվել ուսուցիչների հետ:

Միաժամանակ Նիսի ու եւս 15 ֆրանսիական քաղաքների իշխանություններն արգելել են լողափին բուրկինի հագնել՝ մուսուլմանական լողազգեստ, որը փակում է կնոջ ամբողջ մարմինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ