News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵԽ փորձագետները մոտ ժամանակներս կհանդիպեն Թուրքիայի ներկայացուցիչների հետ՝ Թուրքիայում պետհեղաշրջման փորձի հետաքննությունը քննարկելու նպատակով, Թուրքիան պատրաստ է համագործակցել ԵԽ-ի հետ այս հարցում: Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդը Welt պարբերականին տված հարցազրույցում:

«Անկարան մտադիր է համագործակցել ԵԽ-ի հետ հեղաշրջման մասնակիցների նկատմամբ ընթացող դատավարությունների հարցում: Բայց եվրոպացիներն էլ պետք է իրենց ավանդն ունենան»,- գրում է պարբերականը՝ մեջբերելով Յագլանդի խոսքը:

Նրա խոսքով, «ԵԽ փորձագետները մոտ ժամանակներս կհանդիպեն Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար, թե ինչպես կարլեի է պահպանել հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողների իրավունքները»: «Դա անհրաժեշտ է, համոզվելու համար, որ դատավարությունն անցնում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան»,-հայտնել է գլխավոր քարտուղարը:

«Քաղաքական հռետորաբանությունն օգտագործելու փոխարեն մենք Եվրոպայում պետք է կենտրոնանանք որոշ արդիական խնդիրների վրա: Մենք պետք է խոսենք թուրքերի հետ, այլ ոչ թե նրանց մասին ու հիմք ընդունենք Մարդու իրավունքների եվրոպական հռչակագիրը»,- հավելել է նա:

Օգոստոսի սկզբին Յագլանդը Անկարա կատարած այցի ժամաանակ Թուրքիայի իշխանություններինն կոչ է արել հետեւել օրենքներին ու հեղաշրջման փորձը հետաքննելիս հիմք ընդունել անմեղության կանխավարկածը:

Հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական դիմակայությունը ծավալվել էր Անկարայում ու Ստամբուլում: Ըստ վերջին տվյալների՝ 246 քաղաքացի է զոհվել՝ չհաշված խռովարարներին, ավելի քան 2 հազար մարդ վիրավորում է ստացել, ապստամբությունը ճնշվել է:

Թուրքիան այս տարվանից դարձել է ԵԽ բյուջեի հիմնական վճարողներից մեկը՝ Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի հետ միասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիությունն արձագանքել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին
Այն այլ հարցերի չի վերաբերվելու, բացի ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հարաբերություններից...
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ամենաշատ