News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունք» թերթի խմբագրություն է դիմել քաղաքացի Լարիսա Արսենյանը, որն իր եղբոր ընտանիքի հետ վարձով բնակվում է Արտաշատում  սոցիալապես ծանր վիճակում: Կնոջ խոսքով` հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը եղբոր առողջական վիճակը վատացել է: Զանգահարել են «Շտապօգնություն», որն էլ ԱԻՆ-ի աշխատակիցների հետ  հիվանդին տեղափոխել են Արտաշատի բժշկական կենտրոնի վերակենդանացման  բաժին: Այնտեղից էլ խորհուրդ են տվել Արսենյանին տեղափոխել Երեւանի Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն, քանի որ  շտապ անհրաժեշտ է կատարել ստենդավորում: «Արտաշատից Երեւան բերելու համար «Շտապօգնության» Արտաշատի մասնաճյուղը, տիկին Լարիսայի  խոսքով,  պահանջել է 25.000 դրամ: «Այդ պահին մեր ունեցածը 10.000 դրամ էր, դա ենք վճարել: 15.000 էլ խոստացանք մեկ շաբաթվա ընթացքում տալ, սակայն այնպես եղավ, որ այդ գումարը հայթայթել չկարողացանք: Մեկ շաբաթվա ընթացքում անընդհատ զանգել են մեզ, ասում են` բերեք այդ գումարը, թե չէ դատի կտանք, այլեւս չենք սպասարկի ձեր հիվանդին»,- մանրամասնեց  նա:

Արսեն Արսենյանը` Լարիսա Արսենյանի եղբայրը, հիմա «Նորք Մարաշ ԲԿ-ում է, 2-րդ կարգի հաշմանդամ է, ոտքն անդամահատված, «Փարոս» համակարգի շահառու: «Հնարավորություն չունենք ստենդ դնելու, քանի որ դա մեծ գումար է: Դիմել ենք առողջապահության նախարարություն երկու անգամ, սակայն մերժում ենք ստացել: Խնդրում եմ` եթե կարող են, թող օգնեն մեզ: Եղբորս վիճակն այնպես է, որ չենք կարող նրան տուն տանել»,- օգնություն է հայցում Լարիսա Արսենյանը:

«Իրավունք»-ը կապ հաստատեց առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանի հետ` պարզաբանում ստանալու: «Անվճար ստենդավորում ՀՀ-ում կատարում են «Փարոս» համակարգում  36 եւ ավելի միավորներ ունեցողների  համար:  Իսկ ձեր նշած հիվանդը  ունի  30 բալ: Բայց կարող են  առողջապահության նախարարի անունով գրավոր դիմում ուղարկել: Հանձնաժողովը կուսումնասիրի խնդիրը, ու եթե հնարավոր է, պետությունն  կաջակցի»,- ասաց ԱՆ-ի մամլո խոսնակը:

Փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ «Շտապօգնություն» ՓԲԸ-ից: Փոխտնօրեն Նունե Ժամկոչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արսեն Արսենյան ազգանունով քաղաքացու իրենք չեն տեղափոխել: Գուցե «Շտապօգնության»  Արտաշատի մասնաճյո՞ւղն է  տարել: Դիմեք նրանց»,- հորդորեց տիկին Ժամկորյանը: Այդպես էլ արեցինք:  Սակայն հստակ պատասխան չլսեցինք: Մասնաճյուղի բաժնի վարիչ Վահե Չիբանյանը խնդրեց  հրապարակել  հիվանդին տեղափոխողի անուն-ազգանունը: «Ե՞ս եմ տարել հիվանդին: Նման բան չեմ արել: Անուն-ազգանունով ասեք` ով է տարել, որ իմանամ` ինչ անել: Կամ ասեք հիվանդին, թող մեզ հետ կապ հաստատի, որ այդ հարցը իր հետ լուծենք: Կոնկրետ դեպքերի համար ենք գումար վերցնում, կասսա ենք մուծում»,-  ասաց բաժնի վարիչը:

Հարցին`  հիվանդի հարազատները գնացուցակի մասին որտեղից կարող են տեղեկանալ, Չիբանյանի խոսքով` բոլոր հիվանդանոցներում կա  փակցված  գնացուցակը: Իսկ ինչո՞ւ «Շտապօգնությունը»  կտրոն չի տվել,   մասնաճյուղի բաժնի վարիչն ասաց. «Դա պետք է ճշտել:  Տեղափոխված հիվանդների ցուցակն ինձ մոտ չէ»:

Փաստորեն, հիվանդի հարազատները հիվանդին թողած, պետք է հարցնեին տեղափոխողի անունը ազգանունը,  ծնչակտուր վազեին հիվանդանոց` գները ճշտելու, որից հետո որոշեին`  ի վիճակի՞  են  օգտվելու շտապօգնության ծառայությունից, թե՞ ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ամենաշատ