News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն, առաջին քայլը պետք է անեն իրենք կողմերը, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության պատժամիջոցների քաղաքականության համակարգող Դենիել Ֆրիդը. «Նրանք պետք է որոշեն, թե ինչ են ուզում։ Եթե նրանք խաղաղություն են ուզում, Միացյալ Նահանգները պատրաստ կլինի օգնել»:

Ֆրիդի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված երկրների կառավարությունները կարծես բավարար հետաքրքրված չեն խնդրի վերջնական կարգավորման մեջ. «Խնդիրն այն է, որ իշխանությունները չափազանց հարմարավետ են սկսում իրենց զգալ ղարաբաղյան խնդրի առկայության պայմաններում եւ մտածում են կարճաժամկետ, այլ ոչ՝ երկարաժամկետ կտրվածքով»:

Կողմերի համապատասխան պատրաստակամության դեպքում Միացյալ Նահանգները պատրաստ է Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ համատեղ անհրաժեշտ աջակցությունը տրամադրել կողմերին՝ խնդրի տեւական կարգավորման համար, նշում է Դենիել Ֆրիդը:

Հիշեցնենք որ Հայաստանում ընդդիմությունն անհանգստություն է հայտնում Հայաստանի իշխանությունների կողմից հնարավոր զիջումների կապակցությամբ: «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ՀՀ նախկին արտգործնախարար, նորաստեղծ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն առաջարկում է ժամանակավորապես սառեցնել ղարաբաղյան բանակցությունները. «Ամենաճիշտ մոտեցումը կլինի այն, որ ԼՂ շուրջ բանակցություններն առկախվեն որոշ ժամանակով, մինչ հաջորդ խորհրդարանական ընտրությունները»:

Օսկանյանի կարծիքով, երկրի ներկա իշխանությունները ղարաբաղյան բանակցությունները տանում են սխալ ուղղությամբ. «Ինձ համար միանշանակ է, որ բանակցությունները մեզ համար ցանկալի ուղղությամբ չեն ընթանում: Մենք արդեն ընդհանրապես կորցրել ենք ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնայնությունը եւ այսօր բոլորի կենտրոնացումը ու ուշադրությունը տարածքների վերադարձի վրա է»:

Ղարաբաղյան կարգավորման մեջ կողմերի առաջնորդների դերի մասին է խոսել նաեւ Պետքարտուղարության ներկայացուցիչը: Դենիել Ֆրիդի խոսքով, առաջին քայլը պետք է անեն հենց հակամարտող կողմերի իշխանությունները. «Այդ կառավարությունները պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են շարունակ մնալ այս իրավիճակում եւ դիմակայել մերթընդմերթ բախումների, թե նրանք իրական կարգավորում են նախընտրում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ