News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում պետական ունեցվածքի սեփականաշնորհման շրջանակում աճուրդի կդրվեն այնպիսի խոշոր պետական մոնոպոլիստների օբյեկտներ, ինչպիսիք են Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը (SOCAR) ու «Ազերէներջի» բաժնետիրական միությունը ու AZAL-ը: Այսն մասին հայտնել է haqqin.az–ը՝ վկայակոչելով հավաստի աղբյուրները:

Սեփականաշնորհման աճուրդներին կկարողանա մասնակցել բոլոր ցանկացողները: Աճուրդները կկայանան սեպտեմբերի 14 ու 20-ին, առայժմ նոր ներդրումային մրցույթների վերաբերյալ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում:

Առաջին փուլում ԱՀ պետկոմիտեն աճուրդներ է հայտարարել պետական ունեցվածքի 138 օբյեկտների սեփականաշնորհման համար: Դրանցից 50-ը ՝ բաժնետիրական միությունների 30 տոկոսանոց փաթեթներն են, 62 -ը բնակելի տարածքներ, փոքր ունեցվածքներ ու օբյեկտներ, 26-ը՝ տրանսպորտային միջոցներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ