News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Հոնսյու կղզուն հզոր թայֆուն է մոտենում, հաղորդում է Ճապոնիայի օդերեւութաբանական վարչությունը:

«Լայոնրոք» թայֆունը առաջացել է Խաղաղ օվկիանոսում մեկ շաբաթ առաջ եւ շարժվել հարավ-արեւմուտք, սակայն հետո փոխել է ուղղությունը՝ շրջվելով մոտ 180 աստիճան ու հիմա շարժվում է արեւելք:

Սպասվում է, որ հաջորդ շաբաթվա սկզբին թայֆունը կարող է մոտենալ Հոնսյու կղզու արեւելյան ափերին: Ներկայումս թայֆունի կենտրոնում ճնշումը կազմում է 945 հեկտոպասկալ, քամու ուժգնությունը կենտրոնում հասնում է 45 մ/վրկ-ի, որը երբեմն հասնում է 60 մ/վրկ-ի:

Օդերեւութաբանները թայֆունը գնահատում են որպես «ծայրահեղ ուժեղ» եւ նախազգուշացնում են, որ այն շարունակում է թափ հավաքել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ