News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իսպանական գիտահետազոտական ինստիտուտը մշակել է նոր բիոպոլիմերներ կենսաքայքայվող փաթեթ ստեղծելու համար, որը կայուն կլինի ստերիլիզացման ու պաստերիզացման նկատմամբ, հայտնում է Kedem–ը

Նոր բիոպոլիմերները օգտագործվելու են կենսաքայքայվող շշեր ու տուփեր ստեղծելու համար, որոնք կայուն կլինեն ջերմային էներգիայի հանդեպ: Նման փաթեթները շատ հարմար կլինեն կաթնամթերքի համար: Biobottle անվանումով նոր փաթեթը մշակվել է ԵՄ յոթերորդ շրջանակային ծրագրի շրջանակում, ունի 1 մլն եվրո չափով բյուջե, դրան մասնակցել են Գերմանիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Բելգիայի ու Իսպանիայի յոթ ընկերություններ ու կենտրոններ: Նախագծի հիմնական նպատակն է ստեղծել կենսաքայքայվող փաթեթ, որը կհամապատասխանի որոշակի մեխանիկական ու ջերմային պահանջների: Փորձարկումները ցույց են տվել, որ նոր փաթեթը կարող է դիմանալ մինչեւ 95 աստիճան ջերմությանը ու ոչ մի կերպ չի ազդում մթերքի օրգանոլեպտիկ հատկություննների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ