News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը, որն այժմ կալանավորված է, բռնություն է կիրառել իշխանության ներկայացուցչի նկատմամբ, պատռել արձանագրությունը: ԱՊԱ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Բաքվի Ղարադաղի շրջանի դատախազ Նաթիք Աբդուլաեւը:

Կալանավորվածը 2005 թվականի հոկտեմբերին դատապարտվել է մի շարք ծանր հանցագործությունների, մասնավորապես, պետական միջոցների հափշտակման եւ պետական ակտիվների ու ունեցվածքի անօրինական սեփականաշնորհման կազմակերպման համար: 2007 թվականի ապրիլին նա դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի բռնագրավմամբ: Նախօրեին նրան նոր մեղադրանքներ են ներկայացվել՝ թմրամիջոցներ ապօրինի պահելու, բռնություն կիրառելու եւ բանտարկյալին արգելվող իրեր կրելու համար:

«Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից անցկացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են արգելված դեղամիջոցներ, որոնք պարունակում են «դիազեպամ» եւ ««Տրամադոլ»:

Երբ քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչները արձանագրություն են կազմել փաստի առթիվ, Ալի Ինսանովը խոչընդոտել է դրան, պատռել արձանագրությունը եւ բռնություն կիրառել իշխանության ներկայացուցչի նկատմամբ՝ պատճառելով առողջության համար վտանգավոր վնասվածքներ»,-հայտարարել է Աբդուլաեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ