News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սմարթֆոններով չափազանց շատ հրապուրվելը սկսել է խանգարել մարդկանց իրական շփմանը: Բրայթոնում Gin Tub նորաբաց բարի սեփականատեր Սթիվ Թայլերը որոշել է իր հյուրերին առաջվա պես շփվելու հնարավորություն տալ: Դրա համար նա սրճարանի առաստաղում տեղադրել է Ֆարադեյի վանդակը՝ արտաքին էլեկտրամագնիսային դաշտերի համար, հայտնում է Kedem–ը

Այսպիսով, բարում ամբողջովին բացակայում է բջջային կապն ու ինտերնետը: Մեծ Բրիտանիայում գործում է օրենք, որը արգելում է արգելափակել բջջային կապի ազդանշանը, սակայն Ֆարադեյի վանդակը միակ բացառությունն է: Սմարթֆոնների փոխարեն բարի հյուրերը կարող են սովորական հին հեռախոսներ օգտագործել, որոնք տեղադրված են յուրաքանչյուր սեղանի վրա: Դրանց միջոցով կարող են զանգահարել բարմենին ու պատվեր կատարել կամ էլ հաղորդակցվել մյուս սեղանների շուրջ նստածների հետ: Սրճարանն  իր բացման օրվանից լի է մարդկանցով, որոնք հոգնել են ժամանակակից տեխնոլոգիաներից ու ուզում են հին ու բարի ժամանակները վերհիշել ու լիաթոք լիցքաթափվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ