News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 24-ին` ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկության առանձնասենյակում զննության են ենթարկել դատապարտյալ Լ.Խ.-ին տեսակցության եկած վերջինիս անչափահաս եղբայրներին` Ն.Խ-ին և Կ.Խ.-ին, և նրանցից մեկի երկարաճիտ կոշիկի ներբանի տակից հայտնաբերել 3 փաթեթ, իսկ ձախ կոշիկի միջից`2-ը:

Հայաստանի ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերված փաթեթների մեջ առկա են եղել 8 հատ «B 8» գրառմամբ դեղահաբ, 36.5 գրամ ընդհանուր քաշով դարչնականաչավուն բուսական զանգված, 1.9 գրամ ընդհանուր քաշով կաթնագույն փոշենման զանգված, 10 հատ դեղին գույնի դեղապարկուճ՝ 5.4 գրամ ընդհանուր քաշով, 7 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 1 լիցքավորիչ և 1 wi-fi սարք:

Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, կատարվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում
Քրեական վարույթով մեղադրյալ Ս․ Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է․․․
Ամենաշատ