ԼՂՀ-ում հարցում է անցկացվել, որտեղ հարցվածների 99,4 տոկոսը հայտարարել են, որ չեն գնա ոչ մի զիջումների եւ պատրաստ են պաշտպանել իրենց հողը մինչեւ վերջ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:
Նրա խոսքով, նման հարցում պետք է անցկացնել նաեւ Հայաստանում: «Անհրաժեշտ է արձանագրել, որ դիվանագիտական բանակցությունները փակուղի են մտել, եւ Վիեննայի պայմանավորվածությունները չեն կատարվում: Քանի դեռ ԼՂՀ-ն չնստի բանակցությունների սեղանի շուրջ, խնդիրը չի լուծվելու: Անհրաժեշտ է հասկանալ, որ մեր առջեւ թշնամի է, որը երազում է հարցը լուծել ուժային ճանապարհով: Մենք պետք է պատրաստ լինենք դրան եւ ամրապնդենք մեր անվտանգությունը»,-ընդգծեց Թեւան Պողոսյանը:
Հայկական կողմերն, ըստ պատգամավորի, պետք է բարձրացնեն բանակի մարտունակությունը, զարգացնեն տնտեսությունը եւ ժողովրդագրությունը, որպեսզի ոչ ոք չհամարձակվի մեզ իր պայմանները թելադրել: