News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը նորմալ եւ ժամանակավոր է համարում այս շրջանում մարդկանց մոտ պայքարի դադարը:

«Երբ «Սասնա ծռերը» գնդում էին, վտանգ էր նրանց սպառնում, մարդիկ անհանգստանում էին, գալիս էին, որ իրենց հերոսները անվտանգ լինեին, շատերը սպասում էին, որ լուծումները լինեին տեղում: Բնական է, որ մարդկանց մոտ որոշակի հիսաթափություն կա: Բայց վստահ եմ, որ երբ քաղաքական խուհուրդը եւ այլ քաղաքական ուժերը լուծումներ կներկայացնեն, նույն մարդիկ նորից կլինեն հրապարակում: Տրագեդիկ բան չեմ ուզում տեսնել նրանում, որ մարդկանց մոտ պայքարի ժամանակավոր դադար կա»,- այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դավիթ Սանասարյանը:

Նրա խոսքով՝ քաղաքական եւ հանրային գործիչներին մեկուսացնելը հակազդեցություն է բերելու, իշխանությունները խնդիրը միայն այս պահի դրությամբ են լուծել:

«Կարճաժամկետ գուցե լուծեցին խնդիրը, բայց երկարաժամկետ՝ ոչ: Մենք պայքարելու ենք քաղաքական բանտարկյալների առկայության դեմ: Ամեն մեկի ընտանիքի անդամները երբ գումարվում են պրոցեսին, լրիվ ուրիշ իրավիճակ է ստեղծվում»,- նշեց նա:

Անդրադառնալով Ոստիկանության պաշտոնյաների՝ աշխատանքից ազատվելուն, Դավիթ Սանասարյանը դրանք ոչ ադեկվատ որակեց: Նրա խոսքով՝ ոստիկանները ոչ թե աշխատանքից պետք է ազատվեին, այլ դատարանի առջեւ կանգնեին:

«Աշխատանքից ազատելով նրանց նվեր են արել պարզապես:  Նրանք մնում են կադրերում են եւ որոշ ժամանակ հետո նոր պաշտոն կստանան: Այնինչ այս մարդիկ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեին»,- նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ