News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Քաղբանտարկյալները պետք է քաղաքական պայքարի արդյունքում ազատ արձակվեն, ոչ թե համաներում հայտարարելու շնորհիվ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ  Խուրշուդյանը:

«Իհարկե ողջունելի է համաներումը, թեեւ հասկանալի է, թե Հայաստանի իշխանությունները ինչ նպատակով կանեն դա՝ ընտրություններ են առաջիկայում»,- հավելեց Հովսեփ Խուրշուդյանը:

Նույն կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանի խոսքով՝ համաներումը արդարացում չի, «Սասնա ծռերի», նրանց աջակցելու եւ Սերի թաղում տեղի ունեցած դեպքերով հարուցված քրգործերը պետք է կարճվեն հանցակազմի բացակայության հիմքով:

«Մենք չենք սպասում Սերժ Սարգսյանի շնորհներին: Մենք ասում ենք՝ այս մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար են հայտնվել բանտերում, մեկ օր շուտ պետք է դուրս գան, ոչ թե սպասենք, որ Սերժ Սարգսյանը կամ իշխանություններ մեծահոգություն դրսեւորեն»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը: Քաղաքական եւ հասարակական շրջանակներում քննարկվում է այս առթիվ հնարավոր համաներման հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ