News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանի հյուսիսարեւելյան ավիաբազայից ռուսական ավիացիայի գործողությունը Սիրիայում ավարտվեց օգոստոսի 22-ին՝ աննախադեպ համագործակցության սկսվելուց ընդամենը մեկ շաբաթ անց. 1979 թ. իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ Թեհրանը թույլ էր տվել օտար տերությանը գործել իր տարածքից: Սակայն նման գործընկերությունը բողոքներ է առաջացրել Իրանում ու որոշվել է դադարեցնել այն, համենայն դեպս «առայժմ», գրում է Le Monde–ը:

«Ռուսաստանի ՕՏՈւ ավիացիայի կողմից «Համադան» ավիաբազայի հետագա գործածումը կիրականացվի ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ փոխպայմանավորվածություննների հիման վրա ու ըստ Սիրիայում ստեղծվող իրավիճակի»- նշել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Բայց առայժմ «Տու -22ՄԶ»-ն ու «Սու 34»-ը ստիպված են եղել վերադառնալ Ռուսաստան «հաջող կատարելով իրենց առաջադրանքները»: Երկու երկրներն էլ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասասի գլխավոր դաշնակիցները, ձգտում են թաքցնել ծագած բարդացումները: «Խոսքը ժամանակավոր ու համակարգված գործողությունների մասին է»- վստահեցնում է իրանի ՆԳՆ ներկայացուցիչ Բարամ Հասեմին:

Իրանի դժգոհության առաջին նշանները հայտնվեցին ռուսական հարվածների պաշտոնական մեկնարկից երկու օր անց: Ըստ Մոսկվայի՝ այդ հարվածները ԻՊ ու «Ջաբխաթ Ֆաթահ աշ Շամի» դեմ էին՝ Հալեպ, Դեր Զոր ու Իդլիբ նահանգներում: Իրանի 20 պատգամավորներ պահանջել են անցկացնել փակ նիստ, որպեսզի քննարկեն գերտերություններից մեկին ռազմակայանը տրամադրելու պատճառները: Հետո նրանք շեշտել են, որ չեն առարկում այդ քայլին, բայց կցանկանային, որ իրենց տեղեկացնեին իրադարձությունների ընթացքի մասին:

Այդուհանդերձ, օգոստոսի 21-ին պաշտպանության նախարար Հոսեյն Դեխգանը հեռուստաեթերում հայտնել է, որ Ռուսաստանի հասցրած հարվածները այդքան հապշտապ հրապարակելը վկայում է «մեծամտության» մասին ու հակասում են երկու երկրների բարեկամությանը: «Բնականաբար, ռուսաստանցիները ուզում են գերտերություն ներկայանալ: Բացի դրանից նրանք ուզում են ցուց տալ, որ իրենք ազդեցիկ խաղացող են, որպեսզի ապագայում ԱՄՆ-ի վրա ճնշման լծակ ստանան»: Վերջապես նա շեշտել է երկու երկրների միջեւ գրավոր պայմանավորվածությունների բացակայությունը:

Չնայած երկու երկրները Սիրիայի հարցում դաշնակիցներ են եղել 2015-ի սեպտեմբերից ռուսական ռազմական միջամտության սկսվելուց հետո, այդուհանդերձ նրանց հարաբերությունները այդքան էլ հարթ չեն: Պատմական հեռանկարում Ռուսաստանը Իրանին առանձնապես վստահություն չի ներշնչում:

Քչերն են մոռացել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ու երկրի հյուսիս- արեւմուտքոմ անգլո-խորհրդային օկուպացիայից հետո ԽՍՀՄ կողմից արհեստականորեն ստեղծվեց Ադրբեջանի դեմոկրատական հանրապետություն կոչվող պետությունը:

«Իրանի 1979թ. հեղափոխությունը ուղղված էր նաեւ ԱՄՆ –ի ու Մեծ Բրիտանիայի եւ աթեիստական Խոհրդային միության նման մեծ տերությունների նկատմամբ երկրի ինքնիշխանությունը վերականգնելուն» հիշեցնում է Մոսկվայի Կարնեգի կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինը:

Երկու երկրներն էլ միջազգային պատժամիջոցների թիրախ են դարձել, իսկ դրանց ղեկավարությունը առաջնորդվում է «ԱՄՆ-ի հանդեպ ուժեղ հակակրանքով»: Այդ երկրները դարձել են գործընկերներ Սիրիայում, բայց դա չի վերացնում դրանց «կառավարությունների նպատակների միջեւ արմատական տարաձայնությունները»: «Ռուսաստանը ուզում է որոշակի տեսքով պահպանել սիրիական պետությունը այնպիսի ռեժիմով, որը նրա ակտիվ մասնակցության դեպքում կմնար Մոսկվայի բարեկամը: Նրա վերջնական նպատակ ամենեւին էլ Ասադի փրկությունը չէ, որի վրա նա միայն սահմանափակ ազդեցություն ունի: Իրանցիները, հակառակը, մարտնչում են Ասադի կողմից, որպեսզի պահպանեն լիբանանյան «Հզբոլահի» մատակարարման կարեւորագույն ուղիները ու պահպանեն տարածաշրջանում ազդեցությունը:

Եթե Թեհրանը բացահայտ աջակցում է Սիրիայում իշխանության ղեկին գտնվող ալավիտյան գերդաստանին, ապա Մոսկվան ձգտում է չներքաշվել շիա ու սուննի հակամատությունում, պահպանելով հարաբերություններ սուննի երկրնների հետ:

Կան նաեւ այլ խոչընդոտներ: Ռուսաստանը իրեն հեռու է պահել Եմենում քաղպատերազմից, մինչդեռ նրա դաշնակից Իրանը աջակցում է հուսիտներին: Դմիտրի Տրենինը նշում է, որ Ռուսաստանի ունակությունը՝ միաժամանակ սերտ կապեր հաստատել Իրանի ու Իրսայելի հետ, վկայում են Մոսկվայի ճկունության ու ռուս-իրանական համագործակցության սահմանափակումների մաասին» գրում է Inosmi- ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ